Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 20-ամյա Հրանտ Գասպարյանը դուրս է գրվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ երիտասարդը չնայած դուրս է գրվել, բայց պետք է մնա բժիշկների հսկողության տակ:
Նշենք, որ Հրատն Գասպարյանը ստացել էր գլխուղեղի վնասվածք:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության բաժանմունքում գտննվող Mercedes Benz Sprinter-ի վարորդ Գագիկ Ստեփանյանն ու Վարսեր գյուղի մեկ այլ բնակչուհի եւս դուրս են գրվել հիվանդանոցից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհիՀռիփսիմե Գասպարյանը:
Նշենք, որ մահացած աղջկան այսօր հողին կհանձնեն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:




























