Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է, որ երեկ ձերբակալվել է փաստաբան Էլզա Զաքարյանը:
«Հատուկ քննչական ծառայությունում քննվող` դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք ստանալու գործի շրջանակներում ձերբակալվել է քաղաքացիական գործերով փաստաբան Էլզա Զաքարյանը, որը կասկածվում է կաշառքի միջնորդություն կատարելու մեջ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:




























