«Մոսկվայի օրերը Երեւանում» միջոցառումների ծրագրի շրջանակում Մոսկվայի եւ Երեւանի միջեւ գործարար համագործակցության համաժողով է կազմակերպվել, որի ընթացքում հանդիպում-քննարկումներ են անցկացվել «Ապագային ուղղված քաղաքներ» ներդրումային եւ զարգացման ծրագրերի, «Զբոսաշրջային ներուժ ու զարգացման հեռանկարներ», ինչպես նաեւ «Խելացի քաղաքի ինովացիոն նոր լուծումներ, քաղաքի կառավարում եւ բարեկարգում» թեմաների շուրջ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ քննարկվել են գործարար միջավայրի բարելավման, քաղաքային ծրագրերում ներդրումների ներգրավման եւ նշված ուղղություններով քաղաքների զարգացմանն ուղղված ծրագրերն ու առաջիկա անելիքները: