Տավուշի մարզի Պտղավան գյուղում հոկտեմբերի 27-ին հաշմանդամ տղամարդու մահվան պատճառ դարձած տան հրդեհն առաջացել է չհանգցրած ծխախոտի հետեւանքով: NEWS.am-ի հետ զրույցում Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանը նշեց, որ հրդեհից մահացած տանտերը անկողնային հիվանդ է եղել, անկողնում նա ծխախոտ է ծխել, որն ընկել է եւ դարձել հրդեհի պատճառ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում հոկտեմբերի 27-ին տուն է  այրվել, որի հետեւանքով մահացել է հաշմանդամ տանտերը: