Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 28-ին մահացած երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով՝ 29 շաբաթականում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ ծննդկանի մոտ ընկերքի վաղաժամ շերտազատում է սկսվել եւ այդ պատճառով էլ կատարվել է կեսարյան հատում:

«Մոր մոտ ոչ լիարժեք սպի է եղել՝  նախկինում կեսարյան հատում է կատարվել նրան,

29 շաբաթականում մոտը ընկերքի շերտազատում է սկսվել եւ կյանքի ցուցումով կատարվել է կեսարյան հատում: Անմիջապես ախտորոշվել է, որ պտուղը զարգացման արատ ունի, երկու ժամ հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց : Նորածնի քաշը եղել է 1. 6 կիլոգրամ, բոյը՝ 39 ամ»:

Ավելի վաղ տտեղեկացրել էինք, որ Երեւանում 17 օրական երեխա է մահացել: Երեխան հոկտեմբերի 11-ին ծնվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում եւ առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց:

NEWS.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշել էր, որ երեխան ծնվել է անհաս՝ 1,5 կիլոգրամ, ունեցել է կերակրափողի ու շնչափողի արատ: