Այսօր` հոկտեմբերի 22-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան` Եկատերինբուրգ քաղաքում կայանալիք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Էոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։





























