Այն մարդիկ, որ պիտի իշխանության հետ պայմանավորված քաղաքականություն մտնեն, իրենց հետ անցնելու ճանապարհ չունենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ազտամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանն` անդրադառնալով այն լուրերին, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադարձել Սերժ Սարգսյանի թույլտվությամբ:

«Ծառուկյանի վերադարձը ողջունելի կլինի, որ իրական ընդդիմության կեցվածքով ներկայանա: Իհարկե, կարող է լինել ընդդիմադիր, նա ունի ժողովրդի վստահության պաշար, ուրիշ բան` քաղաքական է, թե անձի հանդեպ հարգանքով է պայմանավորված էդ վստահությունը: Ուրիշ հարց է, թե իշխանությունների հետ կհամագորակցի, թե ոչ: Ես անձամբ էդ մարդու հանդեպ վստահություն ունեի ու հավատոմ էի` իր մղումներն ազնիվ են: Բայց Եթե որեւէ մեկը այս երկրում պիտի Սերժ Սարգսյանի դաբրոյով գա քաղաքականություն, հենա Գեղամյանին կպաշտպանենք»,-ասել է Ռազմիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Ազատամարտիկների դաշինքը 2014 թվականին միացել էր ԲՀԿ-ՀԱԿ դաշինքին, որը լծվեր էր հեղափոխության ծրագրին: Շարժման փլուզումից եւ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալուց հետո ազատամարտիկները եւս պասիվացան: Դաշինքը դեռեւս ծրագիր չունի` խորհրդրանական ընտրություններին ինչ ձեւաչափով է  մասնակցելու: Ռազմիկ Պետորսյանն անձամբ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալուն լավ է վերաբերում, հավատում է, որ կարող է ընդդիմադիր ճամբարում շարունակել քաղաքական պայքարը, սակայն  եթե Սերժ Սարգսյանի համաձայնությամբ է վերադառնում, նրան աջակցելու նրա հետ ճանապարհ անցնելը նպատակահարմար չի համարում:

«Այն մարդիկ, որ պիտի իշխանության հետ պայմանավորված քաղաքականություն մտնեն, մենք իրենց հետ անցնելու ճանապարհ չունենք»,-ասել է ազատամարտիկը: