Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա:

Ջակարտայում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Ինդոնեզիայի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ: