Նոյեմբերի 1-2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն եւ մերկասառույց:
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռներում ու Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ:




























