Թուրքիան մտադիր է հետազոտական աշխատանքներ սկսել Կիպրոսի հյուսիսային ափերին: Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցչի խոսքով, թուրքական Մերսին քաղաքի եւ Կիպրոսի ափերի միջեւ ընկած հատվածում սկզբնական հետազոտությունները դրական արդյունքներ են տվել, հաղորդում է RBC-ն:

Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքներն այդ շրջանում, ինչպես նաեւ քննարկում է այդ աշխատանքներում ներգրավել նաեւ աշխարհի խոշորագույն նավթային եւ գազային ընկերություններին: