Իրաքի Մոսուլ քաղաքի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al-Sumaria հեռուստաալիքը:
Ըստ տեղեկությունների՝ հարձակման թիրախում են եղել ժողովի հավաքված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդները: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են կանգնած այս հարձակման հետեւում:
ԻՊ-ից Մոսուլի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17-ին: Իրաքի կառավարական ուժերից բացի, գործողությանը մասնակցում են նաեւ քրդական զինված կազմավորումներ, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան: Մոսուլն ԻՊ-ի վերահսկողության ներքո է ավելի քան 2 տարի:




























