Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման, որը նվիրված է մոտեցող Հելոուինի տոնին , ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը հավատում է կախարդանքին, «չար աչքին» ու հմայություններին, հայտնում է Gazeta–ն։
Հարցման մասնակիցների 36 տոկոսը խոստովանել է, որ հավատում է, որ որոշ մարդիկ կարող են կախարդել ու հմայել։ Նրանց 27 տոկոսը հայտնել է, որ անձամբ է բախվել նման երեւույթների։
29 տոկոսը «պաշտպանության զանազան միջոցներ» է գործածում՝ աղոթում է, խաչ կամ խնկի կտոր կրում, հմայիլներ, գնդասեղներ եւ այլն։
Ընդ որում կանանք ( 42 տոկոս) ավելի հակված են կախարդանքին հավատալուն։
Կախարդանքին ու չար աչքին չի հավատում ռուսաստանցիների 41 տոկոսը, իսկ 23 տոկոսը դժվարանում է պատասխանել։




























