Հայաստանը պետք է ոչ ռուսամետ լինի, ոչ էլ եվրոպամետ, այն պետք է լինի հայամետ։ Այս մասին Երեւանում հոկտեմբերի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Միջազգային իրավունքի ռուսաստանյան ասոցացիայի անդամ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը։
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների, այլեւ ամբողջ եվրոպական տարածքի անվտանգության հարցն է։ «Անհրաժեշտէ պահպանել անկողմնակալությունը այս հակամարտությունը լուսաբանելիս։ Եվ այնպես անել, որ լուծում գտնվի։ Երգիչ Սոսո Պավլիաշվիլուն վերաբերող իրավիճակը (որը ԼՂՀ էր այցելել-խմբ․) ցույց տվեց, որ կա հանրապետության մշակութային -գիտական շրջափակում։ Դուք գիտեք, որ ԼՂՀ յուրաքանչյուր այցելությունից հետո արվում են որոշակի հայտարարություններ, մարդկանց այսպես կոչված սեւ ցուցակ են մտցնում եւ այլն»,- շեշտեց Դվորնիկովը։ Շատ կարեւոր է, շարունակեց նա, պահպանել միասնական մշակութային ու լեզվական տարածքը։ «Բոլոր միջոցներով հնարավոր է դադարեցնել Ղարաբաղում մշակութային նախագծերի շրջափակումը, քանի որ դա էլ է անվտանգության հարց»,- ամփոփեց Միջազգայն իրավունքի ռուսաստանյան ասոցացիայի անդամ Դենիս Դվորնիկովը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի մշակույթի գործիչները վիրավորական արտահայտություններ էին արել հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլու հասցեին ՝ ԼՂՀ կատարած նրա այցի կապակցությամբ։ Նրանք պահանջում են արգելել երգչի համերգը Բաքվում, որը ծրագրված է այս տարվա նոյեմբերի 30-ին։




























