2017-ին Հայաստանի արտաքին պարտքը կհասնի 5 մլրդ 217 մլն դոլարի (ակնկալվող ՀՆԱ-ի 45․8 տոկոսը-խմբ)։ Այս մասին հոկտեմբերի 31-ին հայտնել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթի ընթացքում։ Դրա համար էլ Հայաստանը սկսելու է ավելի զուսպ լինել վարկեր վերցնելու հարցում, նկատեց նա։
Հայաստանի պետական պարտքը ( Կառավարության արտաքին ու ներքին պարտքը ու ԿԲ պարտքը) 2017-ի արդյունքներով ակնկալվում է 6 մլրդ 277 մլն չափով ( ՀՆԱ 55․1 տոկոսը ըստ հաշվարկային փոխարժեքի, որն ամրագրված է բյուջեի նախագծում)։ Պետական պարտքի 83․1 տոկոսը արտաքին պարտքն է։
2014-2016 թթ․ ՀՆԱ –ի նկատմամբ պետական պարտքի մակարդակը աճել է 16 տոկոսային կետով՝ 38․3 տոկոսից բարձրանալով 54․ 5 տոկոսի (որն ակնկալում է տարեվերջին, արտարժույթի տատանումներով պայմանավորված հնարավոր փոփոխությամբ)։ Պետությունը նոր վարկեր է վերցրել, որպեսզի աշխուժացնի տնտեսությունը Ռուսաստանում տնտեսական դրության վատացման ու մետաղի գների անկման ֆոնին։
«2017-ին ու հետագա տարիներին հանրապետությունը կդառնա ավելի պահպանողական վարկառու, որպեսզի խուսափի պարտավորությունների հետագա աճից»,- հավելել է նախարարը։
2016-ի արդյունքներով ակնկալվում է ներգրավել 550 մլն դոլարի փոխառություններ, որոնցից 467 մլն-ը՝ Կառավարության համար, 83 մլն-ը՝ ԿԲ-ի։ 2017-ին ակնկալում է ներգրավել 449 մլն դոլար, որոնցից 373 մլն-ը՝ Կառավարության համար։
2016-ի արդյունքներով Հայաստանը արտաքին պարտքի մարման նպատակով կհատկացնի մոտ 234 մլն դոլար, որից 71 մլն-ը ՝ մայր գումարը, իսկ 120 մլն-ը՝ տոկոսները մարելու համար։
2017-ին այդ նույն նպատակների համար ծրագրվում է հատկացնել 296 մլն դոլար, որից 145 մլն-ը մայր գումարի ու 151 մլն-ը՝ տոկոսների մարման համար։




























