2017-ին Հայաստանում ՀՆԱ-ի հանդեպ հարկերի հարաբերակցությունը 20․7 տոկոսից 21 տոկոս կդարձնենք։ Այս մասին հոկտեմբերի 31-ին հայտնել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետբյուջեի նախագծի մասին խորհրդարանական լսումների ժամանակ։

Նշված 0,3 տոկոսային կետից, կամ 16 մլրդ դրամից, կեսը կապահովվի օրենսդրական փոփոխությունների հաշվին ՝ այդ թվում ակցիզի բարձրացման ու զբոսաշրջային ծառայություների ու այլ տեսակի գործունեության համար ԱԱՀ գծով արտոնութւյունների չեղարկման։ Մյուս կեսը բաժին է հասնում բիզնեսի տնտեսական ակտիվության աճին։

2017-ի պետբյուջեի հարկերից ու տուրքերից եկամուտները ծրագրված են 1 տրլն 135 մլր դրամի չափով (մոտ 2․4 մլրդ դոլար բյուջեի նախագծում ամրագրված հաշվարկային փոխարժեքով )։ Դա 0․ 5 տոկոսով շատ է 2016-ի ծրագրից ու 6․6 տոկոսով բարձր 2015-ի փաստացի ցուցանիշից։