ՌԴ Նիժեգորոդի շրջանում դատապարտել են մի 24-ամյա հայի, որը գաղութից փախել էր ազատազրկման ժամկետը լրանալուց ընդամենը երկու ամիս առաջ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը։
Տարածաշրջանի դատախազությունը հայտնում է, որ երկու կողոպուտի համար մեղադրվող տղամարդը իր պատիժն էր կրում Լիսկովի շրջանի բնակավայր-գաղութում։
Երբ ազատություն ստանալուն ընդամենը երկու ամիս էր մնում, դատապարտյալը մյուս բանտարկյալների հետ կոնֆլիկտից հետո փախել է գաղութից, սակայն շուտով մեղայականով վերադրաձել է։ Բայց դա նրան չի փրկել պատասխանատվությունից։
«Այս հանցագործության կատարման համար նա դատապարտվել է 1 տարի 5 ամիս ազատազրկման , իսկ նախորդ դատավճռի չլրացած ժամկետի հետ միասին՝ 1․7 տարվա ազատազրկման, բայց արդեն խիստ ռեժիմի գաղութում»,- հայտնել են դատախազությունից։
Դատապարտյալը վճռաբեկ բողոք է ներկայացրել ժամկետի կրճատման համար, բայց այն չի բավարարվել։




























