Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին իր էլեկտրոնային հայտարարագրում նշել է,որ Վրաստանում անշարժ գույք ունի, որի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 7․5 հազար քառակուսի մետր, հայտնում է ուկրաինական «Կորեսպոնդենտ․ նեթը»
Սահակաշվիլին, ըստ նրա ներկայացրած տվյալների, Վրաստանում ունի պատկանում են 6․8 հազար ու 500 քառակուսի մետր մակերեսով հողակտորներ ու 97 քառակուսի մետր մակերեսով տուն։ Բացի դրանից նահանգապետը նշել է, որ ունի 48 հազար եվրո կանխիկ գումար, Rolex Deepse եւ Hublot ապրանքանիշերի ձեռքի ժամացույցեր։ Ըստ Սահակաշվիլու ներկայացրած հայտարարագրի՝ Օդեսայում նա օգտվում է 54 քառակուսի մետր մակերեսով բնակարանից, որի սեփականատերը երրորդ անձ է։




























