Որքան մայրուղիներում շատ են դրվում տեսագրանցող սարքերը, այնքան ավելի քիչ է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողների միջին տուգանքը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումներին;
Նրա խոսքով՝ 2017 թվականին հանրապետության ճանապարհներին տեղադրվել է 122 խցիկ, 2015-ին՝ 169, 2016-ին՝ 175: Տուգանքների որոշումների թիվը միջինը 1 խցիկի հիման վրա 2014-ին կազմել է 410, 2015-ին՝ 268, իսկ 2016-ի 9 ամիսների ընթացքում 254 որոշում:
«Տեսախցիկների տվյալների հիման վրա հաշվարկված տուգանքները 2014 թվականին կազմել են 568,5 մլն դրամ (մոտ 1,2 մլն դոլար – խմբ.), 2015-ին՝ 425,6 մլն, 2016-ի 9 ամիսների ընթացքում՝ 382 մլն»,- հավելել է Եղիազարյանը:




























