RoomGuru.ru հյուրանոցների որոնման ծառայությունը որոշել է 2016 թվականի աշնանը ռուս զբոսաշրջիկների համար գաստրոնոմիական զբոսաշրջության ամենատարածված ուղղությունները:
Վարկանիշը կազմվել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը գաստրոնոմիական փառատոներ անցկացնող քաղաքներում լավ խոհանոցով հյուրանոցների որոնման տվյալների հիման վրա:
Ռուս զբոսաշրջիկների շրջանում աշնանը ամենատարածված գաստրոնոմիական ուղղությունների հնգյակ են մտել Բելառուսը, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Իտալիան:
RoomGuru.ru-ի տվյալներով՝ լավ խոհանոցով հյուրանոցներ ընտրող զբոսաշրջիկները կեցության համար օրական միջինը 4,3 հազար ռուբլի են ծախսում, որը 40 տոկոսով ավելի է մյուս զբոսաշրջիկների ծախսածից:
Հայաստանում սեպտեմբերի 12-13-ին Ախթալայում խորովածի փառատոն է անցկացվել, իսկ սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին գինու փառատոներ են անցկացվել Արենի եւ Ռինդ գյուղերում:




























