2017 թվականին Հայաստանի ոստիկանությունը կմշակի ոստիկանների եւ քաղաքացիների փոխհարաբերություններում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումներին:

Նաեւ առաջարկվում է 2017 թվականին կազմել «Ոստիկանության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագծեր՝ վարչական իրավախախտումներով գործերի քննարկման կարգը բարելավելու նպատակով: