Հայաստանի ոստիկանությունն ավարտում է ճանապարհային ոստիկանության մեքենաների վրա շարժական տեսասարքերի տեղադրման փորձնական ծրագիրը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումներին:
Նրա խոսքով՝ փորձնական փուլն սկսվել է սեպտեմբերի 1-ից եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 1-ը: Դրանից հետո այն մանրակրկտորեն կհետազոտվի: Այնուհետեւ որոշում կկայացվի՝ այն խոշոր մասշտաբով օգտագործել՝ ի հավելումն մայրուղիներին տեղադրված անշարժ տեսախցիկների, թե՞ ոչ:




























