2017 թվականինԱրտակարգ իրավիճակների նախարարությունը բյուջեից 11,2 մլրդ դրամ (մոտ 23,6 մլն դոլար –խմբ.) կստանա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է ԱԻ նախարար ԱրմենԵրիցյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումներին:
Ծախսերի 2/3-ը կամ մոտ 7,4 մլրդ դրամը բաժին է ընկնում Փրկարար ծառայությանը: Եվս մոտ 1 մլրդ 168 մլն դրամ կհատկացվի Հայպետհիդրոմետ-ի աշխատանքներին:
Ընդհանուր առմամբ, նշված 11,2 մլրդ դրամից մոտ 10 մլրդ-ը նախատեսված է աշխատավարձերի վճարման համար, հավելել է Երիցյանը։




























