Վենեսուելայում սուր քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի ֆոնին կառավարությունն ու ընդդիմությունը պայմանավորվել են երկխոսություն վարել: Երկու կողմն էլ համաձայնեցրել են ազգային երկխոսության լիագումար ժողով հրավիրելու որոշումը:  Այս մասին հայտնում է DW-ն՝ վայակոչելով կոնֆիլիկտի միջնորդ Վատիկանի ներկայացուցիչ Կլաուդիո Մարիա Չելլիին:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 11-ին Կարակասում հանդիպում է նշանակված, որին կհաջորդի 4 թեմաներով երկարաժամկետ երկխոսություն: Համաժողովներից մեկը կքննարկի խաղաղությանը, իրավական համակարգին եւ ինքնիշխանությանը վերաբերող հարցերը, իսկ մյուսը՝ մարդու իրավունքներին եւ փոխհատուցումների վճարումներին, երրորդ թեման կվերաբերի տնտեսական եւ սոցիալական հարցերին, իսկ չորրորդը՝ վստահության հաստատման միջոցներին ու ընտրությունների ժամկետներին:

Հոկտեմբերի 30-ին կառավարությունն ու ընդդիմությունը խոստացել էին հրաժարվել քաղաքական բանավեճերում ագրեսիվ տոնից: