Նիդեռլանդներում մեկնարկել է Աջակողմյան կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերգսի դեմ դատական գործընթացը, որին քաղաքական գործիչը ներկա չէր, փոխանցում է DW-ն:
Վիլդերսին դատում են Մարոկկոյի քաղաքացիերի նկատմամբ ռասիստական արտահայտություններ թույլ տալու համար: 2014-ի գարնանը նա, Հաագայում դիմելով իր համախոհներին, հարցրել էր, թե նրանք ուզում են, որ Նիդեռլանդներում ավելի շատ մարոկկացիներ լինեն, թե՞ քիչ: Ի պատասխան ստանալով՝ «քիչ» վանկարկումներ՝ քաղաքական գործիչը խոստացել էր կարգավորել այդ խնդիրը: Նրա ելույթը քննադատության ալիք էր առաջ բերել: Նրա բառերի համար դատախազություն ավելի քան 6 հազար դիմում էր ներկայացվել:
Մեղադրական վճիռ կայացնելու դեպքում նրան ավելի քան 20 հազար եվրո տուգանք կամ մինչեւ 2 տարվա ազատազրկում է սպառնում:



























