2016 թվականին Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի 40-50 աշխատակից կկրճատվի: Այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով՝ հիմնականում կրճատվելու են պայմանագրային աշխատակիցները. նրանց հետ կնքված պայմանագրերը չեն երկարաձգվի: Իհարկե՝ չի բացառվում, որ 2017 թվականին խորհրդարանի աշխատակազմը կընդլայնվի:
Հաշվի առնելով խորհրդարանի աճող դերը՝ դրա մասնագիտական հանձնաժողովներին կարող են նոր մասնագետներ անհրաժեշտ լինել:




























