Պատգամավորներին արգելված չէ ազգականներին ընդունել աշխատանքի որպես օգնական։ Այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողներին հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։

Ըստ օրենքի՝ պատգամավորների օգնականներին աշխատանքի է ընդունում աշխատակազմի ղեկավարը, բայց ընտրում են հենց իրենք՝ պատգամավորները։ Աշխատակազմի ղեկավարը իրավասու չէ նրանց փոխարեն որոշում կայացնելու։ «Նրանք իրենց հայեցողությամբ են ընտրում, ու ազգակցական կապերի տեսակետից սահմանափակումներ չկան»,- ասել է Թովմասյանը։