Վենեսուելայում 5 քաղաքական գործիչներ արգելափակումից ազատ են արձակվել քաղաքական ճգնաժամից երկիրը դուրս բերելու ելքի որոնման նպատակով ընդդիմության հետ կառավարության բանակցությունների առաջին փուլից հետո: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը:

Ազատվել են «Առաջադեմ ավանգարդ» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Կառլոս Մելոն, Դեմոկրատական համախմբման բլոկ խորհրդարանական կոալիցիայի քաղաքական խորհրդականներ Անդրես Մորենոն եւ Մարկո Տրեխոն, Ազգային ասամբլեայի (խորհրդարանի) նախագահի թիկնազորի ղեկավար Անխել Կորոմոտո Ռոդրիգեսը եւ ընդդիմադիր Անդրես Լեոնը, որոնք տնային կալանքի տակ էին

Դիտորդները նշել են, որ նրանց ազատումը իշխանությունների պատասխանն է սկսված երկխոսության շրջանակներում ընդդիմության՝ «բարի կամքի ժեստ անելու» կոչին:

Հոկտեմբերի 30-ին Վենեսուելայում տեղի է ունեցել իշխանություների եւ ընդդիմության միջեւ բանակցությունների առաջին փուլը, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են երկխոսություն  սկսել: Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի սրման է հանգեցրել  Ազգային ընտրական խորհրդի որոշումը՝ անորոշ ժամանակով հետաձգել  հանրաքվեի երկրորդ փուլի նախապատրաստման կազմակերպումը երկի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իրավասությունների վաղաժամկետ դադարեցման հարցով, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ին եւ 28-ին: