Հայտնի գիտնական օվկիանոսագետ 77-ամյա Արթուր Չիլինգարովին Մոսկվայում հոսպիտալացրել են սուր ցավով, նրա մոտ լուրջ հիվանդություն է ախտորոշվել։
Հիմա Չիլինգարովը ստացիոնարում է գտնվում ու նրա վիճակը գնահատվում է որպես կայուն։ Մոտ ժամանակներս բժիշկները ծրագրում են վիրահատել նրան։
Արթուր Չիլինգարովը Արկտիկայի ու Անտարկտիկայի խորհրդային ու ռաստանցի հետազոտող է, հանրահայտ գիտնական- օվկիանոսագետ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, քաղաքական ու պետական գործիչ։




























