Նոյեմբերի 1-ին իր հայրենի Քասթելֆրանկո Վենետո քաղաքում 90 տարեկանում մահացել է Իտալիայի առաջին կին վարչապետ, Դիմադրության շարժման մասնակից Թինա Անսելմին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
1944 –ին՝ 17 տարեկանում Անսելմին ականատես է եղել նացիստական հանցագործների կազմակերպած զանգվածային մահապատժին ու որոշել է միանալ Դիմադրության շարժմանը։ Նա կռվել է պարտիզանական ջոկատներից մեկում ու հենց այդ ժամանակ էր անդամագրվել է «Քրիստոնյա -դեմոկրատական կուսակցությանը»։
1976-ին Անսելմին դարձել է առաջին կին նախարարը Իտալիայի կառավարությունում՝ ղեկավարելով Աշխատանքի ու սոցիալական ապահովության գերատեսչությունը։ Հետո եղել է նաեւ Առողջապահության նախարար ու Իտալիայի ազգային ծառայության հիմնադիրներից մեկը։ Քաղաքական վերնախավը Անսելմիի թեկնածությունը բազմիցս դիտարկել է նաեւ Իտալիայի ղեկավարի պաշտոնի համար։



























