Սոչիում Ադլերի տարածքում ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառը նախնական տվյալներով օդանավի տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայություններում  «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը։

Հիշեցնենք, որ Սոչիի Ցիմլյանսկայա փողոցի 37 բնակելի տան կտուրի վրա ուղղաթիռ էր ընկել, ինչի հետեւանքով զոհվել էր մեկ, տուժել հինգ մարդ։ Հրդեհ չի բռնկվել, բայց թափվել է վառելիքը։

Դեպքի վայր են մեկնել իրավապահ մարմինների աշխատակիցները ու փրկարարները։