Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի է ունեցել բախում ոստիկանների ու Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետեւանքով տուժածների միջեւ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի Ուկրաինան»։
Գործակալությունը հայտնել է, որ չեռնոբիլցիները պատգամավորներից պահանջել են իրենց տրամադրել օրենքով հասանելիք կենսաթոշակները։ Ցուցարարները բղավում էին «Կորչի՛ ավազակախումբը», «Կորչի՛ Ռադան»։
Ակցիայի մասնակիցները փորձել են գրոհել շենքի երկրորդ մուտքի վրա, ինչի հետեւանքով էլ բախում է սկսվել իրավապահ մարմինների աշխատակիցների հետ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ապրիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վետո է դրել Ռադայի կողմից ընդունված օրենքին, որը արտոնություններ են տրամադրվում Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներին՝ պատճառաբանելով, որ բյուջեն բավարար միջոցներ չունի։
1986-ի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարը խոշորագույն տեխնածին աղետներից մեկն է մարդկության պատմության մեջ, որի հետեւանքով ռադիոակտիվ ճառագայթման է ենթարկվել Բելառուսի, Ուկրաինայի ու ՌՈւսաստանի գրեթե 8․4 մլն բնակիչ։




























