Իսրայելը պատրաստվում է Գերմանիայից եւս 3 սուզանավ գնել: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոր սուզանավերը կփոխարինեն նրանց, որոնք մաշվածության պատճառով դուրս կբերվեն ՌԾՈւ զինանոցից: «Մենք Գերմանիայի հետ պայմանագիր կստորագրենք եւս 3 սուզանավի շինարարության մասին»,- հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունից, փոխանցում է RIA Novosti-ն:
Իսրայելի ստորջրյա նավատորմը հիմա բաղկացած է «Դելֆին» դասի 5 սուզանավից: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ դրանք կարող են միջուկային զենք կրել:



























