Խորհրդարանի եւս մեկ փոխխոսնակի պաշտոնը տարեկան 12 մլն դրամ կպահանջի: Այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողներին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Այդ թիվը հաշվարկված է՝ ելնելով երկու փոխխոսակների աշխատավարձերի չափից (բազային աշխատավարձ եւ 14 գործակից, այսինքն՝ 924 հազար դրամ): Պետք է հավելել նաեւ փոխոսնակի աշխատակիցների աշխատավարձերը:
Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի 2 փոխխոսնակներին կավելանա եւս մեկը, որին կերաշխավորի ընդդիմությունը:




























