Չինական գերձայնային ՍՄ-302 հականավային հրթիռը կներկայացվի Չժուհայ քաղաքում Չինաստանի միջազգային ավիատիեզերական սրահում, հայտնում է Xinhua-ն:
ՍՄ-302 հրթիռը, որին բնորոշ է փոքր չափն ու քաշը, հզոր կործանիչ ուժն ու գերճշգրտությունը, նախատեսված է խոշոր եւ միջին վերջրյա թիրախների խոցման համար, որոնց թվում՝ ավիակիրներ եւ ականակիր նավեր: Կրակի առավելագույն հեռավորությունը 290 կմ է: Նոր տիպի հրթիռը կարող է գործարկվել հակառակորդի պաշտպանական գծից դուրս:



























