Թուրքիայում Ռուսաստանի ուղղությամբ գիծը բավականին նկայուն բնույթ է ստացել, քանի որ ԵՄ-ն որոշակիորեն հեռու է մնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջզգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Նրա կարծիքով Թուրչքիան չի հրաժարվել ԵՄ-ին անդամակցելուց: «Այստեղից էլ ԵՄ-ի նկատմամբ պահանջները, անվիզա ռեժիմից թուրքերը նույնպես չեն հրաժարվել: Այո, ԵՄ-ի վրա լուրջ ճնշում է գործադրվում ինչ-որ առավելություններ ստանալու նպատակով»,- ասաց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նրա խոսքով, այդ գիծը բավականին կայուն բնույթ է ստացել, քանի որ ԵՄ-ն որոշակիորեն հեռու է մնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանից եւ նրա քաղաքականությունից: «Նրա հասցեին մշտական քննադատություն է հնչում, առավել եւս, որ առաջ է եկել մահապատիժը վերականգնելու հարցը: Այդ առումով, իհարկե, դժվար կլինի ԵՄ-ի հետ երկխոսությունը: էրդողանը, բնականաբար, հասկանում է դա: Տեսնենք, թե որքանով նա կմանեւրի այդ պահանջներով»,- հավելեց Նադեին-Ռաեւսկին: