«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Մայր տաճարը պաշարել են ագռավները։ Մայրավանքի գմբեթը երեկոյան 5-ից հետո հայտնվում է չարագուշակ թռչունների տիրապետության տակ: Սոսկալի խմբակային կռկռոցը խառնվում է ժամերգության հնչյուններին՝ աղավաղում սուրբ երգեցողությունը:
«Մեղա քեզ, Աստված» ասելով՝ հավատացյալները խաչակնքում եւ տաճար են մտնում՝ ասես րոպե առաջ փախչելով չարագուշակ տեսարանից: Մայրավանքի տարածքն սպասարկողներից մեկն ասաց, որ նման բան առաջին անգամ է տեսնում:
Ըստ նրա՝ թռչունները հայտնվում են հատկապես երեկոյան ու թառում շինարարական ամրանների վրա, որոնք Մայր տաճարի վերականգնման նկատառումներով ավելի քան 7 տարի է՝ հյուսված են գմբեթի շուրջը: «Աստված չարից ազատի»,- հայացքը թռչուններից չկտրելով՝ ասում է եկեղեցու աշխատակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























