Հարավային Կորեայի վարչապետի պաշտոնում Հվան Գյո Անային փոխարինել է Կիմ Բյոն Ջունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Բացի այդ ֆինանսների նախարար է նշանակվել ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի ղեկավար Կիմ Ջոն Յունը: Երկրի նախագահ Փաք Կըն Հեի երաշխավորությամբ՝ Կիմը կգլխավորի նաեւ հանրային անվտանգության նախարարությունը:
Կառավարությունում փոփոխությունները կատարվում են երկրի նախագահի եւ նրա մտերիմ ընկերուհի Ցոյ Սուն Սիլի հետ կապված սկանդալի հետեւանքով հասարակական ճնշման արդյունքում: Լրատվամիջոցները պարզել էին, որ նախագահը կառավարությունում ոչ մի պաշտոն չզբաղեցնող Ցոյին է փոխանցել մի շարք կարեւոր փաստաթղթեր, ինչպես նաեւ իր ելույթների՝ դեռեւս չհրապարակված տեքստերը՝ խմբագրման համար: Փաք Կըն Հեն ներողություն է խնդրել, բայց արդեն հաջորդ օրը գործով սկսել է զբաղվել դատախազությունը: Խուզարկություններ են սկսվել:
Ցոյ Սուն Սիլը երկրի նախագահ Փաք Կըն Հեի ուսուցչի՝ Ցոյ Տհե Մինի դուստրն է, նաեւ նախագահի նախկին քարտուղար Սոն Յոե Հվեի նախկին կինը:



























