ՀԱԿՊ երկրների համար թեթեւ թմրանյութերի օրինականացումն անընդունելի է, համարում է ՀԱՊԿ պետությունների թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ Իգոր Զուբովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Աշխարհում կա թեթեւ թմրանյութերի օրինականացման միտում, բայց մեր երկրների համար այդ իրավիճակն անընդունելի է։ Համենայն դեպս մենք մոտ ժամանակներս նման հնարավորություն չենք դիտարկում»,- ասել է Զուբովը մամուլի ասուլիսի ժամանակ։
Աստանայում անցնում է ՀԱՊԿ երկրների Թմրանյութերի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 18-րդ նիստը։



























