Սեպտեմբեր-հոկտեմեբր ամիսներին Բարձրագույն որակավորման հանձնաժողովը սկսել է բարեփոխումների լուրջ գործընթաց: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը: Նա նշեց, որ բարեփոխումները միտված են ՀՀ կառավարության 2016-2017թթ. Միջոցառումների ծրագրի իրականացմանը «գիտական աստիճանաշնորհման համակարգի արդիականացում, եվրոպական երկրների հետ համադրելի համակարգի ստեղծում»:
«Ավարտվել են Հայաստանի գիտական աստիճանի շնորհման անվանացանկի վերահաստատաման աշխատանքները: Ավարտին է մոտենում մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձեւավորման գործընթացը: ԲՈՀ-ը հիմք ընդունելով գիտական կազմակերպությունների եւ բուհերի մասնագետների կարծիքները վերանայել է անավանցանկը, այն հնարավորինս համապատասխանեցնելով այսօրվա հայաստանյան գիտական ներուժին, քանի որ կան մասնագիտություններ, որոնց գծով հանրապետությունում դոկտորներ կամ չկան, կամ կա ընդամնեը մեկ դոկտոր: Նման դեպքում մասնագիտությունները միավորվել են հարակից մասնագիտություններում: Ստեղծվել են նոր մասնագիտական խորհուրդներ, նոր չափանիշներով, յուրաքանչյուր գիտնական կարող է լինել միայն մեկ խորհրդում կամ մասնագիտությամբ»,-ասաց նա:




























