Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, թե մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում` Ավանում, Նոր Նորքում, Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրում, Դավթաշենում, Նորք-Մարաշում եւ Նուբարաշենում ողջ գիշերվա ընթացքում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների համապատասխան ծառայությունների մեքենասարքավորումներով ու մարդկանց ներգրավմամբ:

Այն հատվածներում, ուր փողոցների մերկասառույցով պատվելու հնարավոր վտանգն ավելի մեծ է եղել, աշխատանքներն ընթացել են տեխնիկական աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ: Ձնամաքրման աշխատանքների ընթացքին մինչեւ վաղ առավոտ տեղերում հետեւել են վարչական շրջանների ղեկավարները, Երեւանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի եւ կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները՝ պետերի գլխավորությամբ:

Արդյունքում` փողոցներն առավոտյան եղել են բաց եւ երթեւեկելի: