Սաուդյան Արաբիայի իշխող Ալ Սաուդ դինաստիայի արքայազնին դատարանի որոշմամբ գանակոծել են: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Հաղորդվում է, որ պատիժն ի կատար են ածել բանտում, բուժզննումից հետո:

Արքայազնի անունը եւ պատժի պատճառները հայտնի չեն:

Հոկտեմբերին հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայում արքայազնի են մահապատժի ենթարկել՝ ծեծկռտուքի ժամանակ երիտասարդի սպանելու մեղադրանքով: