ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին եւ Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն:
Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը` 80-100 մ:
Գավառ - Մարտունի, Մարտունի - Վարդենիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներն ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, որի ընթացքում կատարում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:




























