2017 թվականին Հայաստանում կշարունակվի դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի բարեգործական ծրագիրը: Այս մասին ասված է Հայաստանի 2017 թվականի պետբյուջեի նախագծում, որը քննարկվում է Ազգային ժողովում:

Ծրագրի շրջանակում շահառուների միջին տարեկան թիվը կկազմի շուրջ 100 մարդ, իսկ մեկ շահառուի գծով մեկ օրվա սննդի ծախսը՝ 760.0 դրամ (սնունդը կտրվի օրական երկու անգամ), պահպանելով 2016 թվականի մակարդակը: