ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հորդորում է չխառնվել Գագիկ Ծառուկյանի ներքին գործերին:
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողները Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին՝ արդյոք փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո իր ասածները Ծառուկյանի մասին ուժի մեջ է համարում, պատասխանեց. «Քանի դեռ Գագիկ Ծառուկյանը, ըստ իս, չի հայտարարել իր վերջնական որոշման մասին վերադառնալ հանրային քաղաքականություն, իր բոլոր մտորումները իր ներքին գործն է: Ես առաջարկում եմ չխառնվել Գագիկ Ծառուկյանի ներքին գործերին: Ինչ վերաբերում է ներել-չներելու մասին հայտարարությանը, դա քրիստոնեական է, քրիստոնեական բարոյագիտությունն ավելի հեռու է գնացել անգամ այս պատվիրանների մեջ՝ ձեւակերպելով՝ ներիր, որ ներվես»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս հայտարարել է, որ հնարավոր է կրկին քաղաքականություն վերադառնա:




























