ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցություն հայտնած ամերիկյան սակավաթիվ թերթերից աչքի է ընկնում «Խաչակիրը», որը «Կու Կլուկս կլան» ուլտրաաջ կազմակերպության ամենահայտնի թերթերից մեկն է, գրում է The Washington Post–ը։
«Նորից հզորացնենք Ամերիկան» անվանումով հոդված է հրապարակվել պարբերականում։ Դրանում հեղինակներն իրենց դատողություններն են ներկայացնում ԱՄՆ հզորության թեմայով։
«Մինչ Թրամփն ուզում է վերականգնել Ամերիկայի երբեմնի հզորությունը, մենք պետք է ինքներս մեզ հարցնենք՝ «Ի՞նչն է Ամերիկան դարձնում հզոր»,- գրում է պարբերականը։
Ըստ հոդվածագրի այս հարցի պատասխանը հետեւյալն է «Ամերիկան հզոր է եղել ոչ թե նրա համար, ինչ անում էին մեր նախնիները, այլ նրա համար, թե ովքեր են եղել մեր նախնիները»
WP-ի փոխանցմամբ Թրամփի ներկայացուցիչները կտրուկ ու արագ մեկնաբանել են այս հրապարակումը։
«Պարոն Թրամփը ու նրա շտաբը հերքում են ատելությունը ցանկացած ձեւով։ Այս հրապարակումը վանող է, այս տեսակետը չեն բաժանում ԱՄՆ-ում Թրամփի տասնյակ միլիոնավոր կողմնակիցներ»,- հայտնել են թեկնածուի շտաբից։




























