Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ պատրաստվում է զենքի համար դիմել Ռուսաստանին, եթե ԱՄՆ ղեկավարությունը հրաժարվի համապատասխան գործարքից, փոխանցում է CNN-ը:
«Հիշում եք, ինչպես ասաց ռուսաստանցի դիվանագետը՝ եկե՛ք Ռուսաստան, մենք ունենք ամեն բան, ինչ ձեզ պետք է»,- ասել է նա:
Նախագահը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը շանտաժի է ենթարկում Ֆիլիպիններին նման վարքով եւ ընդգծել է, որ երկրի զինված ուժերը բավականաչափ պայթյուցիկ նյութեր ունեն:




























