ՆԱՏՕ երկրների կողմից հարձակողական ներուժի ավելացումը արեւմտյան սահմաններին, նոր բազաների  բացումն ու ենթակառուցվածքի զարգացումը ստիպում են ռուսական կողմին պատասխան պաշտպանական քայլերի դիմել։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի ու Բելառուսի ՊՆ Կոլեգիայի համատեղ նիստի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այդ գործողությունները խաթարում են ռազմավարական կայունությունը ու ստիպում Ռուսաստանին պատասխան պաշտպանական քայլեր ձեռնարկել՝ այդ թվում Արեւմտյան ռազմավարական ուղղությամբ»,- ասել էնա։

Նա նաեւ նշել է, որ շարունակվում են իրենց կամքը այլ երկրներին թելադրելու փորձերը՝ տնտեսական ու քաղաքական դիկտատի ճանապարհով, նաեւ «տեղեկատվական բացահայտ պատերազմ» վարելով։