Ադրբեջանական լրատվամիջոցները խորամանկորեն հաջողացրել են Ինդոնեզիայի խորհրդարանի խոսնակին վերագրել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարություն։

minval.az-ը, վկայակոչելով Report-ը, «տեղեկացնում է», որ Ինդոնեզիայի Ազգային ներկայացուցիչների խորհրդի խոսնակ Խանաֆի Ռաիսը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

 Համապատասխան մեկնաբանությունների համար NEWS.am–ի թղթակիցը դիմել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն, որտեղից հայտնել են, որ Ինդոնեզիայի միջնորդության հարց  առհասարակ չի քննարկվել։