Կառավարության նոր ծրագրով առաջադրված խնդիրներն ավելի մեծ կոնկրետացում են պահանջում՝ ինչպես ժամանակի, այնպես էլ կատարման արդյունքի տեսակետից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
Նրա խոսքով՝ այդ դրույթները, սակայն, այնքան էլ նոր չեն: «Դրանց զգալի մասը, օրինակ՝ ուսուցիչների վերապատրաստումը, պատմական հայրենիքը ճանաչելու խնդիրը, Ջավախքի հայերի հետ աշխատանքը, Սփյուռքի նախարարությունն արդեն իրականացնում էր: Ամենաթարմն, ըստ էության, «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատանքի ներդրումն է: Մնացած բոլոր ծրագրերը իրականացվում են Սփյուռքի նախարարության հիմնադրումից ի վեր. դրանք մեր նախկին ծրագրերն են, միայն թե ավելի կոնկերտացված»,- նշել է Սրապիոնյանը:



























