Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը ռուսաստանցի գործընկեր Վալերի Գերասիմովի հետ Մոսկվայում քննարկել է Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը, ասված է Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքիայի գլխավոր շտաբի պետը իր ռուսաստանցի գործընկերոջ հետ բանակցություններ է վարել, որոնց ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում հակամարտության կարգավորման հարցը, Հալեպում իրադրության կարգավորումը, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջեւ ԻՊ-ից ազատագրված շրջաններում անվտանգության ցանկալի մակարդակ պահելու հարցերի համակարգման  ու ընդլայնման շուրջ»,- ասված է հայտարարությունում:

Հայտարարության մեջ նշվում է, որ բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում: